
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանին
էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։
«Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։
Օրակարգային հարցերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։
Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Հատուկ շեշտադրվել է հիվանդության դեմ պայքարի հանրային նշանակությունը։
Անդրադառնալով արձանագրված մարտահրավերներին՝ որոշվել է շահագրգիռ մարմինների ներուժը համատեղ ուղղել բրուցելոզի դեմ իրականացվող պայքարի և վերասկողության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։ Նիստի ավարտին ուրվագծվել են նաև առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել