HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոկա Ռատոնի (Ֆլորիդա) Սուրբ Դավիթ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Սևակն ընդգծեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։

Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայկական համայնքների կողմից հաճախ կազմակերպվող ուխտագնացությունները լավագույն առիթ են հոգևոր նորոգության, հայրենաճանաչության և հայրենասիրական զգացումների զորացման: 

Հայոց Հովվապետը պատգամեց ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter