
Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ ձայնով հունիսի 19-ին հաստատեց Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
Նրա թեկնածությունն աաջադրել էր Կառավարությունը: Արտակ Զեյնալյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ընտրվելուց հետո նա երդվել է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի կոչմանը:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր:
Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ, Զեյնալյանը կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել եւ վայր էր դրել ավագանու անդամի մանդատը:
Մեկնաբանել