HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր, այլ արգելված իրեր․ ձերբակալվել է դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացին

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկել են դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին եւ նրա մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով:

«Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գ․Շ․-ն ներքնազգեստի միջից ներկայացրել է նաև փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 11,1 գրամ քաշով, տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ և դեղահաբեր։

Քաղաքացի Գ․Շ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter