HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի Հանրապետության եւ Էրեբունու մասնաճյուղերի գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ 

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում այդ կազմակերպության դիմումի համաձայն:

«Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես: 

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Մեկ այլ հաղորդագրության ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ կասեցվել է նաեւ Էրեբունու մասնաճյուղի գործունեությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter