
«Պիկանտ Համ» ՍՊԸ-ի այսօրվա արտադրած հացաբուլկեղենի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է 18.06.2024թ. ժամկետի մակնշմամբ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին է դիմել «Պիկանտ Համ» ՍՊԸ-ի տնօրինությունը՝ տեղեկացնելով, որ, տեխնիկական խնդիրներով պատճառով, այսօր՝ 18.06.2025թ, արտադրված հացաբուլկեղենի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է 18.06.2024թ. ժամկետի մակնշմամբ:
«Տեղեկացնում ենք, որ միայն այս ամսաթվով՝ 18.06.2024թ, մակնշված հացաբուլկեղենը կարող է վաճառվել իրացման ցանցում, նկատի ունենալով, որ արտադրված հացաբուլկեղենը մեկ տարի չի կարող պահպանվել»,-ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել