HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Ազնաուրյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը: Այս մասին հաղորդում են Հիմնադրամից։

«Զարուհի Ազնաուրյանը Հիմնադրամի թիմին է միացել 2019 թվականին` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ, 2023-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:

Մինչ Հիմնադրամը Զարուհին աշխատել է որպես մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազոտություններ և ուսումնասիրությունններ։

Զարուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի կիրառական սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան։

Ամուսնացած է, ունի երկու որդի»,- նշվում է հաղորդագրությունում:

Լուսանկարում՝ Զարուհի Ազնաուրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter