
Պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։
«Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) Դատարանի վճռով ևս մեղավոր են ճանաչվել:
Արթուր Սարգսյանին մեղադրանք էր ներկայացվել Սիսիանի համայնքապետարանի միջոցներով համայնքի կարիքների համար իրականացված գնման գործընթացքում այլ անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել էր 3 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս:
Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Արթուր Լավրենտի Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ պատգամավոր Արթուր Սարգսյաի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել