
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա
Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգիչ է անվանել Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Այս մասին գրառում է արվել ԱԳՆ- ի X-ի էջում։
«Միակողմանի հարձակումն ընդդեմ Իրանի խորապես մտահոգիչ է։ Քանի որ այն տեղի է ունենում հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին, այն վտանգում է խաղաղության հաստատման ջանքերը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
Մենք դատապարտում ենք նման գործողությունը և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է ԱԳՆ գրառման մեջ։
The unilateral attack against #Iran is deeply concerning. Taking place especially ahead of the next round of negotiations, it endangers the peaceful efforts as well as overall regional stability & global peace.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) June 13, 2025
We condemn such action & call for immediate cessation of hostilities…
Մեկնաբանել