HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը:

Կառավարության փոխանցմամբ, փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև բազմակողմանի կապերի և համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։

«Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը:

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter