HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորին տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված. ՔԿԾ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ի տաբատի փոքր գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,40 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Այս մասին հայտնում է ՔԿԾ Հանրային կապերի բաժինը։

«Քաղաքացի Ա․Ղ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- տեղեկացնում է ՔԿԾ-ն։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter