
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Քոնթուր գլոբալ» ընկերությունների խմբի տարածաշրջանային տնօրենին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Քոնթուր գլոբալ» ընկերությունների խմբի Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր գործադիր տնօրեն Կարլո Զորզոլիին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության ընթացիկ գործունեությանը, ոլորտային զարգացումներին, ինչպես նաև առաջիկա տարիների առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել