
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ մարտահրավերների համատեքստում միջազգային համագործակցության խթանման առումով։
Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում՝ ընդգծելով, որ նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ մեծ պատիվ, սակայն նաև պատասխանատու և պարտավորեցնող առաքելություն է երկրի համար։
Մեկնաբանել