HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվականից։

Տիկին Սկաուին ավարտում է իր հայաստանյան առաքելությունը։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել մինչ այս կատարած մեծածավալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա առաքելության ընթացքում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են այս տարի նախատեսված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Դպրոցական սնունդ» ծրագրին, քննարկվել են նաև ջրային և էներգետիկ ոլորտներին ուղղված ծրագրերի ընթացքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter