HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են ՀՌՀ-ի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2024թ. բյուջեի կատարողականները

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Նախնական քննարկումներ հունիսի 10-ին տեղի են ունեցել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի 2024 թվականի բյուջեի կատարողականը:

Գրասենյակն իրականացրել է «Հայաստան-Սփյուռք գործակցություն» եւ «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերը: Հատկացվել է 877 մլն 55 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 721 մլն 504 հազար դրամ: «Հայաստան-Սփյուռք գործակցություն» ծրագրի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում:

«Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացմանը հատկացվել է 153 մլն 60 հազար 100 դրամ: Փաստացի ծախսը եղել է 122 մլն 801 հազար 600 դրամ: Միջոցառմանը մասնակցել է 20 երկրից 13-18 տարեկան 600 սփյոռքահայ երիտասարդ:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում») ծրագրի իրականացման համար հատկացվել է 26 մլն 603 հազար 100 դրամ, 23 մլն 454 հազար 300 դրամ է կազմել փաստացի ծախսը: Միջոցառմանը մասնակցել է 18 երկրից 28 սփյուռքահայ երիտասարդ:

«Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ապահովում» ծրագրի համար նախատեսվել է 60 մլն դրամ: Փաստացի ծախսը կազմել է 47 մլն 916 հազար դրամ:

«Աշխատանք Սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված 51 մլն 45 հազար 800 դրամի դիմաց փաստացի ծախսը կազմել է 34 մլն 835 հազար դրամ:

Իրականացվել է 16 աշխատանքային այց մի շարք երկրների հայաշատ համայնքներ, 139 համայնքային եւ անհատական հանդիպումներ են եղել:

«իԳործ» ծրագրի իրականացման համար հատկացվել է 242 մլն 582 հազար 800 դրամ, փաստացի ծախսը կազմել է 187 մլն 758 հազար 800 դրամ:

Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրել է «Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոն», «Աջակցություն Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին» միջոցառումների շրջանակներում հատկացումները եւ իրականացված քայլերը:

«ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրի շրջանակում իրականացվել է 2 միջոցառում:

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 1000 հյուր 60 երկրից: Անդրադարձ է եղել Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորություններին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ ներկայացրել է իր ղեկավարած կառույցի բյուջետային հատկացումները: ՀՌՀ-ի` 2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծավալը եղել է մոտ 400 մլն դրամ, կատարողականը՝ 98.8 տոկոս: Իրականացվել է 1 ծրագիր:

2024 թվականին 9.9 մլն դրամով բյուջեն ավելացվել էր՝ Միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների տարեկան ժողովն անցկացնելու նպատակով:

Պետական տուրքերի գծով պլանը գերակատարվել է. պլանավորված 36 մլն-ի դիմաց փաստացի 34.3 մլն դրամ է եղել ցուցանիշը՝ պայմանավորված արտահերթ լիցենզավորման մրցույթներով:

Տիգրան Հակոբյանի խոսքով հանձնաժողովն իր առջեւ դրված պարտավորություններն ու խնդիրները կատարել է: Այդուհանդերձ, նա փոխանցել է մտահոգություն առ այն, որ հանձնաժողովն իր գործիքակազմով շարունակում է կարգավորել տեսալսողական հարթակների փոքր հատվածը:

2024 թվականին հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանատվությամբ իրականացվել է 1 ծրագիր, որի շրջանակում նախատեսվել է 8 մլրդ 340 մլն 700 հազար դրամ: Կատարողականը կազմել է 99.3 տոկոս, շեղումը՝ 54 մլրդ 600 մլն դրամ:

«Հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման համար հատկացվել է 6 մլրդ 400 մլն դրամ, իսկ «Ռադիոծառայություններ» միջոցառմանը` 970 մլն 900 հազար դրամ: Այս տվյալները հայտնել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter