
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել