HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը:

Քաղաքապետրանի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկվել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հանդիպման ընթացքում:

«Ներդրումային փաթեթն արդեն իսկ ներկայացված է ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Հանրային ներդրումային կոմիտեում որոշումներ ընդունելու համար։ Առաջիկայում նաև Երևանի քաղաքապետարանը պաշտոնական շրջանառության մեջ կդնի հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը:

Քաղաքապետ Ավինյանը բարձր է գնահատել «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքը շարունակական կլինի նաև կայարանի կառուցան փուլում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter