
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը . ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն 510 հզր 954 ՀՀ դրամի վնասը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել