
Մոսկվայի Մեծ թատրոնը Թումոյի այգում․ «Գալա բալետ» ներկայացում (լուսանկարներ)
Հունիսի 6-ից 13-ը Երևանում՝ Թումանյանի անվան զբոսայգում, բալետային բացօթյա փառատոն է, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անընդմեջ։
Փառատոնի շրջանակում հունիսի 6-ին և 7-ին ելույթ է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնը՝ «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։
Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն ազատ է:
Ֆոտոշարքում ներկայացված են լուսանկարներ Մեծ թատրոնի «Գալա բալետ» ներկայացումից՝ դիրիժոր Պավել Սորոկինի ղեկավարությամբ։
























































Մեկնաբանել