HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երևանի գինու օրեր (լուսանկարներ)

Մեկնարկել է «Երևանի Գինու Օրեր» փառատոնը, որն արդեն 9-րդ տարին անցկացվում է մայրաքաղաքի կենտրոնական Սարյան, արդեն նաև Մոսկովյան և Թումանյան փողոցներում, որոնց մի հատվածը փառատոնի օրերին փակվում է երթևեկության համար։ 

Ըստ կազմակերպիչների՝ նախորդ տարի գինու փառատոնն ունեցել է 120,000-ից ավելի այցելու, որից 30%-ը՝ զբոսաշրջիկներ, իսկ տնտեսական ազդեցությունը գերազանցել է 25 մլն ԱՄՆ դոլարը։ Գինեգործները վաճառել են ռեկորդային շուրջ 42,000 շիշ գինի։ Այս տարի փառատոնին ներկակայացվելու են մինչև 100 գինեգործական ընկերություններ։ 

«Երևանի Գինու Օրեր» փառատոնը մեկնարկել է հունիսի 6-ին, տևելու է մինչև հունիսի 8-ը՝ ժամը 16։00-ից 22։30։

Մեկնաբանություններ (1)

Արամ
Հիանալի ֆօտոշարք էր, մեծ հաճույք ստացա, ի դեպ ես եւ կինս մասնակցել ենք ՞Երեւանի գինու օրեր՞ փառատոնին եւ անսահման երջանիկ էինք այդ օրերին: Սիրտս ու հոգիս լցվել էին մեծ բերկրանքով ու հպարտությամբ իմ սիրելի մայրաքաղաքի, բնակիչների՝ մանավանդ երիտասարդների բարձր տրամադրության, ժպիտների, սիրո ու շփման անկաշկանդ կուլտուրայի առիթով: Որքան հայտնի է, փառատոնին չի արձանագրվել եւ ոչ մի միջադեպ: Մենք երբեք չենք պարտվել ու երբեք չենք պարտվի, որքան էլ դա ուզեն մի խումբ ապիկար գավառամիտներ: Ձեր՝ Արամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter