
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 7-ին՝ ժամը 09:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել