
Մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված անչափահասները Հայաստանում են. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
«Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել