HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter