
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Աղավնաձորում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն
2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։
«Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 30-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել