HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետաքննական լրագրության դասընթաց» երիտասարդ լրագրողների համար

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հետաքննական լրագրության երկօրյա արտագնա դասընթաց է կազմակերպում երիտասարդ լրագրողների եւ ուսանողների համար։ Այն տեղի կունենա հուլիսի 5-6-ը։ Թրեյնինգը վարելու են «Հետքի» փորձառու լրագրողները։

Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով, կընտրվի 15 հոգի։ Թրեյնինգից հետո մասնակիցներից 3-ը հնարավորություն կունենան հետաքննական նախագիծ իրականացնելու՝ «Հետքի» լրագրողների մենթորությամբ։ Նախագծերը կընտրվեն ժյուրիի կողմից եւ կֆինանսավորվեն։ Պատրաստված հետաքննական նյութերը կհրապարակվեն այն լրատվամիջոցում, որտեղ աշխատում է նախագիծն իրականացնող լրագրողը կամ «Հետքում», եթե լրագրողը ֆրիլանսեր է։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը։ Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 19-ը։ Մրցույթի արդյունքների մասին կհայտնենք հունիսի 26-ին։

Ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի թագավորությունը։

Լուսանկարները՝ 2024թ.-ի թրեյնինգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter