HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքին գործերի նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 2-ին նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։

Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։
Կողմերն անդրադարձել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter