
«Նաիրի» ԲԿ-ն ստացել է միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ» որակավորում
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։
«Նաիրի» ԲԿ-ի փոխանցմամբ՝ աշխարհում JCI հավատարմագրում ունեն սահմանափակ թվով բուժհաստատություններ, դրանց թիվը մոտ 1000 է։
JCI-ի (Joint Commission International) «ոսկե ստանդարտ» հավատարմագրումը առողջապահական հաստատության համար համարվում է բարձրագույն որակի նշան։ Այն տրամադրվում է այն հիվանդանոցներին, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին՝ հիվանդների անվտանգության, բուժօգնության որակի, կառավարման և գործառնական պրոցեսների ոլորտներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել