HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս օրերին անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը՝ այն որակելով որպես կենսունակ հարթակ՝ համայնքայն մակարդակում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրագործման համար։

Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսության գրասենյակին՝ ֆրանսիական պատվիրակության կողմից ևս ընդգծվել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի տարածաշրջանում։

Սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, հանդես գալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անունից, վերահաստատել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինները շարունակելու են սատարել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացներին։

Կողմերն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, տեղական ինքնակառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում գործակցությունը խորացնելու հնարավորություններին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությանը՝ ընդգծելով, որ Հայաստան-ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա»,– ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter