HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը:

ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա, որի ընթացքում բարեկամական խմբերի ղեկավարները հանդիպման հնարավորություն կունենան: Տեղի է ունեցել նաեւ քննարկում Ճապոնիայի խորհրդարանականների՝ Հայաստան այցի հնարավորության վերաբերյալ:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ մակարդակը, ընդգծել Թումո կենտրոնի բացման նշանակությունը: Նա խաղաղության օրակարգի հարցում աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter