HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալին

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբային: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: Նա ընդգծել է, որ Հայաստանը լիարժեքորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին, եւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացած բանակցությունները, ըստ էության, ավարտվել են: Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս վերահաստատել է պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող արհեստական նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում գործընթացի առաջմղման համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում նաեւ Թուրքիայի հետ՝ առաջադրելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, Ասիա-Եվրոպա կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկեցության ու կայուն զարգացման ապահովմանը:

Հակոբ Արշակյանը գերիների եւ պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր՝ ընդգծելով, որ բոլոր գերիները եւ ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք՝ համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական նորմերի:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբան վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին՝ ընդգծելով միջազգային իրավունքի գերակայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter