HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ 

Արամ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Լոռու մարզպետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Նույն օրը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտնեց, որ հրաժարական է տվել։ 

Արամ Ղազարյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10 մարտի 1972 թ., Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղ

Կրթություն
1994 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը
1998 թ. ավարտել է ՌԴ Իվանտեևյան համալսարանը

Աշխատանքային գործունեություն
1994-1999 թթ. - Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ
2000-2001 թթ. - Լոռվա միջազգային համալսարանում՝ որպես գիտական քարտուղար
2001-2003 թթ. - Վանաձորի ներքին գործերի բաժնի անչափահասների գործերով տեսուչ
2003-2007 թթ. - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2007-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր
2008-2012 թթ. - Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ
2012-2014 թթ. - Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ
2014-2015 թթ. - Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ
2015-2016 թթ. - Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ
2016-2016 թթ. - Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ
2016-2019 թթ. - Լոռու մարզային վարչության պետ
2019թ. - Գեղարքունիքի մարզային վարչության պետ
2019-2020 թթ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
2020 թ. - Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ
2020 թ. դեկտեմբերի 3-ից՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ
2023 թ. հունիսից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
ՀՀ վարչապետի 2024թ. հունվարի 18-ի N 68-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ:

Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter