
Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդային
Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 2-ին հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդային։
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։
Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի երկու մայրաքաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել