HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա»․ սիրված գինին՝ նոր դիզայնով․ իտալացի դիզայներներն աշխատանքային այցով Հայաստանում են

Վճարովի բովանդակություն

Դեպի վեր ձգտող լայն բացված թևեր, մեկ գաղափար՝ երկու հայացք, ոգեշնչում հայկական բնաշխարհից, Բիբլիական լեռ և երկու բառ ՝ «Արմենիա Վայն»։

Ահա թե ինչը գրավեց իտալացի դիզայներներին դեռևս 2008 թվականին սկսել այս ստեղծագործ ճանապարհը «Արմենիա Վայն» ընկերության հետ՝ մեկնարկելով համագործակցության նոր փուլ, որն այսօր արդեն ունի 17 տարվա հաջողության պատմություն և կյանքի կոչված բազմաթիվ համատեղ ծրագրեր։ Այսօր նրանք Հայաստանում են՝ բացահայտելու երկիրն իր ամբողջ հմայքով, սեփական աչքերով տեսնելու մշակութային հարստության բացառիկ օրինակներն ու սկսելու համագործակցության նոր ու կարևոր շրջան «Արմենիա Վայն» ընկերության հետ։

  • Մեր համատեղ աշխատանքը սկսվեց ամենակարևորից՝ ընկերության լոգոտիպից։ Մեզ անսահման ոգեշնչում էր Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների անվերապահ ձգտումը․ ստեղծել բրենդ, որը կխոսի գերազանցության լեզվով և կդառնա հայկական գինու խորհրդանիշը,- պատմում է իտալական «Oficina Grafica» դիզայներական ընկերության հիմնադիր Թոմմասո Պեչիոլին,- հենց այս գաղափարից էլ ծնվեց «Արմենիա Վայն» ընկերության լոգոն։ Մեկ մարմին, երկու գլուխ, կատարելությանը ձգտող թևեր, հավակնոտ երազանքներ, հայկական լեռնաշխարհի կենսատու արևի ճառագայթները՝ վերևում, ազգայինի խորհրդանիշ Արարատ լեռը՝ ներքևում, և, իհարկե, երկու տառերը ՝ «A» և «W». Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվել է արտահայտել ընկերության՝ ազգային արժեք կերտելու գաղափարախոսությունը։

17 տարվա ընթացքում «Արմենիա Վայնը» դարձավ հայկական գինու մասին աշխարհին պատմող, Հայաստանի բույրն աշխարհում սփռող անուն․ այս ճանապարհը սկսվեց ընկերության առաջին՝ «Արմենիա» գինով, որի մուտքը շուկա դարձավ հայկական գինեգործության նոր էջ, և այն այսօր էլ շարունակում է մնալ առաջատար դիրքերում։ 

  • «Արմենիա» գինու դիզայներական աշխատանքները սկսելիս՝  պատասխանատվությունը շատ մեծ էր։ Այս գինու անունը մեզ ստիպում էր ուսումնասիրել երկիրը, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, լինել զգույշ և հոգատար ամեն մանրուք նախագծելիս։ Մենք պետք է ստեղծեինք պիտակ, որն ամբողջովին կամփոփեր «Արմենիա» անունի էությունը։ 

«Արմենիա Վայն» ընկերության հրավերով իտալացի դիզայներներ Թոմմասո Պեչիոլին և Վինչենզո Մակկարոնեն Հայաստանում են․ աշխատանքային եռօրյա հագեցած այցի ընթացքում ընկերության գործընկերները ծանոթացան Հայաստանի պատմամշակութային ժառանգության հետ, բացահայտեցին հայկական բնաշխարհը, մասնակցեցին նոր այգու տնկման աշխատանքներին, ունեցան մի շարք հանդիպումներ, համտեսներ և  քննարկումներ։ Ինչու՞ են 17 տարի անց «Արմենիա Վայնի» լոգոտիպն ու «Արմենիա» գինու դիզայնի հեղինակները ժամանել Հայաստան։

  • Մեծ ուրախություն է գտնվել այստեղ և սեփական աչքերով տեսնել թե՛ Հայաստանը, թե «Արմենիա Վայն» գինեգործարանը։ Ընկերության հոգին նույնն է․ ազմիվ նպատակներ, լավագույն արդյունք ստանալու ձգտում, սեր ու նվիրում։ Հիմա ժամանակն է նոր հանդերձանք տալ կայացած ու սիրված «Արմենիա» գինուն։  Շուտով կսկսենք գինու վերաբրենդավորման աշխատանքները։ Մեր մոտեցումն էլ է նույնը լինելու․ պետք է զգույշ և պատասխանատվությամբ մոտենալ «Արմենիա» անունին, պահպանել բրենդի դիմագիծը և միևնույն ժամանակ հաղորդել թարմություն և նոր դետալներ՝ ժամանակի ոգուն համահունչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter