
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում հունիսի 2-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մարզերում հունիսի 2-ի ցերեկը, 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Մեկնաբանել