HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երեխաների օրը Երևանում (լուսանկարներ)

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Երևանի կենտրոնում ավանդաբար մարդաշատ է լինում։ Քաղաքային զբոսայգիներում և ժամանցի վայրերում երեխաները ծնողների հետ զբոսնում էին և մասնակցում տարբեր միջոցառումների։ Անգլիական այգում «Զանգակ» գրախանութը և Երևանի քաղաքապետարանը մանկական գրքի փառատոնի շրջանակներում կազմակերպել էին բացօթյա համերգ․ բեմում «Լավ էլի» խումբն էր։ Երևանի 2800-ամյակի այգու շատրվանները երեխաների սիրելի զվարճատեղիներից է այդ օրը։ Ազատության հրապարակում Երևանի և մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ ունեցան անվանի օպերային աստղերի հետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter