
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50-րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել