HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

43-ամյա իջևանցու տանը հայտնաբերվել է թմրաբույսերի լաբորատորիա

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ:

«Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր: Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter