
«Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին ներկա է եղել վարչապետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին: Միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը: ՀՀ Կառավարության 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հավանություն է տրվել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերության ներդրումային ծրագրին: Ըստ այդմ՝ Ավան վարչական շրջանում մոտ երկու հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով և 1 մլրդ դրամ ներդրման պայմանով տրվել է «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը:
Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մոտ երկու հեկտար հողատարածքն օտարվել է ընկերությանը՝ շուկայական գնով, 10 տարի տարաժամկետ վճարման և հինգ տարում 1,2 մլրդ ներդրում կատարելու պայմանով: Վերը նշված տարածքներում հիմնվելու են «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաները:
Տես նաև՝
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Մեկնաբանել