HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1.5 մլն դոլար արժեքով երկու հողամաս ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը

Հայաստանի կառավարության մայիսի 29-ի երկու որոշումներով Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող մեկ այլ տարածքի՝ 661 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 254 միլիոն դրամ արժեքով, 6640 քմ մակերեսով «անտառային» նշանակության հողամասերը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ բավարարվել է  Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: 

Հակակոռուպցիոն դատարանը մեկ այլ վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցերից ևս մեկը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասված է Հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter