
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջոշուա Հաքի հետ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 29-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը նաև կարևորել է ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերի շարունակականությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի
Մեկնաբանել