
Հրդեհ Արշակունյաց պողոտայում
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 27-ին` ժամը 17։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել