
Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել