
ՊՆ է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալը
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վլադիմիր Շիմոնյակի և Կարեն Բրուտյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել