HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Մայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվականից։

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Եվրոպական Միության խորհրդում Լեհաստանի նախագահությանը և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը վերաբերող մի շարք հարցերի։

Մտքեր են փոխանակվել եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող թեմաներ: Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի վերջին զարգացումները ևՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter