HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնուքում եղած կոշիկների միջից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի ԱԱ-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ ԻԱ-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից  ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 52,28 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Քաղաքացի ԱԱ-ն ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter