Ամերիկացիներն առաջ անցան չինացիներից, իսկ Հայաստանը 50-րդն է 80-ի մեջ
Այս պահի դրությամբ օլիմպիական մեդալների թիմային ոչ պաշտոնական ցուցակը գլխավորում է ԱՄՆ թիմը, որը վաստակել է 39 ոսկե, 25 արծաթե եւ 26 բրոնզե մեդալ: Ամերիկացիներին հետապնդում են չինացիները, որոնք ունեն 37 ոսկի, 24 արծաթ եւ 19 բրոնզ: Բրիտանացիները պահպանել են երրորդ հորիզոնականը՝ 25, 13, 14: Ռուսաստանին ի վերջո հաջողվեց չորրորդ տեղ դուրս գալ, որը երկար ժամանակ զբաղեցնում էին հարավկորեացիները: Ռուսներն այս պահին ունեն 12 ոսկի, 21 արծաթ եւ 23 բրոնզ: Իսկ կորեացիները 12 ոսկով, 7 արծաթով ու 6 բրոնզով հինգերորդն են:
Հայաստանի թիմը 1 արծաթով ու 2 բրոնզով 50-րդ տեղն է կիսում Բելգիայի եւ Մոնղոլիայի հետ: Իսկ ընդհանուր առմամբ մեդալ է նվաճել 80 երկիր:
Մեր 4 հարեւաններից առաջատարի դիրքերը շարունակում է պահել Իրանը, որն ունի 4-ական ոսկի եւ արծաթ ու 1 բրոնզ: Իրանը 14-րդ տեղում է: Վրաստանն իր 1-ական ոսկով, արծաթով ու բրոնզով 35-րդն է, իսկ Թուրքիան երեկ 1 ոսկի նվաճելուց հետո բարձրացել է 38-րդ հորիզոնական, թուրքերը նաեւ 1 բրոնզ ունեն: Ադրբեջանն էլ 2 արծաթով ու 3 բրոնզով 46-րդն է: Հավելենք, որ Ադրբեջանի 5 մեդալներից 3-ը (1 արծաթ եւ 2 բրոնզ) նվաճել են այլազգիներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել