HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

65,6 մլն դրամ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար

Կառավարությունը մայիսի 22-ի նիստում 65 մլն 660 հազար դրամ է հատկացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր ռազմավարական ծրագրի մշակման համար։

«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը սկսվել է 2024 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Ռազմավարական ծրագրի մշակող է ընտրվել «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Fraunhofer Institute for Systems and Innovation Research ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 93,800,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։

2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել է «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Այդ հիմքով՝ լուծվել է նաև CNFA-ի և «Ամերիա» ՓԲԸ-ի միջև կնքված ենթապայմանագիրը։

Ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը նախատեսված էր իրականացնել վեց փուլով: Մինչ ենթապայմանագիրը լուծելը, խորհրդատվական ընկերությունը ավարտել է առաջին փուլի աշխատանքները, որի դիմաց ծրագրի միջոցներից կատարվել է վճարում ենթապայմանագրով սահմանված 9,380,000 ՀՀ դրամի չափով։

Որոշմամբ նախատեսվում է ծրագրի մնացած 5 փուլերը՝ 84,420,000․0 դրամ արժեքով, իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 4-րդ փուլը՝ 65,660,000 դրամ արժեքով, կիրականացվի 2025 թվականի ընթացքում, համաձայն ժամանակացույցի, իսկ ավարտական փուլը՝ 18,760,000․0 դրամ արժեքով, նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում»,- ասված է ԲՏԱ նախարարության հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter