HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանն ու Լավրովը ստորագրել են ՀՀ–ՌԴ արտգործնախարարությունների միջև 2025-2026 թթ. խորհրդակցությունների ծրագիրը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: 

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter