
Քաղաքացին հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Թ․-ի կողմից բերված հեռուստացույցը։
«Զննությամբ ծառայողները հեռուստացույցի միջից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս, wi-fi սարք, TV smart box՝ համացանցին միանալու հնարավորությամբ, և 2 բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել