
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին․ վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Մեկնաբանել